Գերմանիայի կառնավալը նման չէ Ռիոյի կառնավալին. կիսամերկ պարողների փոխարեն… ահաբեկչություն և քաղաքականություն: Չնայած գերմանական կառնավալը ամբողջ աշխարհում այնքան հայտնի չէ, որքան բրազիլականը, այնուհանդերձ՝ տոնական կառնավալային երթը, հատկապես Քյոլնում, փետրվարյան ամենահայտնի և հետաքրքիր մշակութային իրադարձություններից է Եվրոպայում: Այս մասին գրում է Fullpicture.ru-ն:
Չնայած գերմանական կառնավալները սկիզբ են առել դեռևս միջնադարից, սակայն իրենց ներկայիս երգիծական բնույթը ծնվել է XIX դարում՝ Հյուսիսային Ռեյնի տարածքում: Այսօր այդ միջոցառումը դարձել է տոն, որի ժամանակ ծաղրում են քաղաքական գործիչներին և ցուցադրում իրենց վերաբերմունքը երկրում և աշխարհում ընթացող իրադարձությունների նկատմամբ:
Կառնավալի մասնակիցները ներկայանում են ամենատարբեր կերպարներով, իսկ որոշ հարթակներում ներկայացվում են նաև ահաբեկիչների տեսքով:
Կառնավալի ժամանակ կարելի է ամեն ինչ՝ նույնիսկ դահուկներով ներքև սահել աստիճաններից:
Մասնակիցներին «հսկում է» ոստիկանությունը:




























































