Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչում Դոնեցկի «Շախտյոր»-ն ընդունել էր Մյունխենի «Բավարիա»-ին:
Ամբողջ հանդիպման ընթացքում կողմերը խփած գնդակներով աչքի չընկան, ու Լվովում կայացած խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի:
65-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով: Երկրորդ դեղին քարտը ստացավ իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն:
«Շախտյոր» – «Բավարիա»` 0:0








































