Իսպանիան առաջին տեղում է աշխարհում զբոսաշրջիկների կրկնակի այցելությունների ցուցակում: Այս մասին հաղորդում է Panorama Social-ը: Այսպես, 2011 թ. Իսպանիա այցելած զբոսաշրջիկների 83.5 տոկոսը նախկինում եղել են այնտեղ, իսկ զբոսաշրջիկների 40 տոկոսը արձակուրդն Իսպանիայում անցկացրել է 10 և ավելի անգամ:
Զբոսաշրջիկները Իսպանիայի առավելությունն են համարում հարմարավետ լողափերը և լավ եղանակը, ինչպես նաև երկրում տիրող անվտանգության մակարդակը: Գնահատվում է նաև իսպանական խոհանոցը և երկրում գիշերային կյանքը: Նշենք, որ վերջին 2 ցուցանիշներով Իսպանիան աշխարհում 4-րդ տեղում է:









































