2013 թվականի մրցաշրջանը կարող է անցնել 12 թիմերի մասնակցությամբ: HRT բազայում կարող է նոր թիմ ստեղծվել` Scorpion Group:
«Ամենայն հավանականությամբ, ամերիկա-կանադացի ներդրողների Scorpion Group նոր խումբը կարող է ձեռք բերել HRT թիմի իրավունքները: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` այս թեման արդեն քննարկվել է Էքլսթոունի հետ և հավանության արժանացել»,- Autosport-ի լրագրողները մեկնաբանում են տեղեկատվությունը:
Միակ բանը, որ էապես կձևափոխվի, իսպանական թիմի նոր կայանատեղին է: Եթե պայմանագիրը ստորագրվի, ապա թիմի նոր տունը կլինի «Սիլվերսթոուն»-ը: