Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդ պաշտպան Ռաֆայել Վարանը չի թաքցրել իր զգացումները «Բարսելոնա»-ի դեմ խաղից հետո: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
19-ամյա ֆուտբոլիստը հիանալի է դրսևորել իրեն: Նա ոչ միայն փրկել է իր թիմը մրցակցի գրոհներից, այլև հեղինակել է պատասխան գոլը:
«Հիանալի խաղ էր: Գոհ եմ մեր թիմի ցուցադրած խաղից: Պետք է այսպես էլ շարունակենք: Անհավանական է, որ 19 տարեկանում նման հաջողությունների եմ հասել: Սա երազանքի իրականացում է: Խաղից առաջ Մոուրինյոն ինձ առանձնապես ոչինչ չասաց: Նա միայն ինձ խնդրեց ներդնել առավելագույն հնարավորություններս»,- նշել է Վարանը:









































