Պարսից ծոցի արաբական երկրները հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ, որով կոչ են արել Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին հրաժարական տալ։ Եմենում շարունակվում են բախումները Սալեհի հրաժարականը պահանջող ընդդիմության և ոստիականության միջև: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք հույս ունենք, որ համաձայնության կգանք»,- Նյու Յորքում լրագրողներին ասել է Քաթարի շեյխ Համադ բեն Խալիֆա Ալ-Թանին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը և Սալեհը եկե՞լ են համաձայնության վերջինիս հրաժարականի շուրջ:
«Մեր երկրների կառավարությունները մի քանի անգամ հանդիպել են Էր-Ռիյադում: Մենք առաջարկներ ենք ուղարկել իրեն (Սալեհին.– 1in.am) և երկրի ընդդիմությանը: Հույս ունենք, որ մեր խորհրդակցությունը կբերի երկխոսությանը նրա թիմի և ընդդիմության միջև, ինչը թույլ կտա դուրս գալ այս իրավիճակից»,- ասել է Համադ Խալիֆա Ալ-Թանին:
Հիշեցնենք, որ Եմենում, չնայած արտակարգ դրությանը և Սահմանադրության գործողության դադարեցմանը, շարունակվում են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև:









































