Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ քննարկվել է մեկ հարց՝ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր գնահատականը Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ. «ՀՀԿԼ գործադիր մարմնի անդամները համակարծիք էին նախագահի կարծիքի հետ և մենք մի քանի րոպե անց կշարունակենք այդ քննարկումները ՀՀԿ խորհրդի նիստում: Քննարկումներից հետո կլինի ելույթներ, այնուհետ խորհուրդը իր որոշումը կհրապարակի»,: Շարմազանովը տեղեկացրեց, որ նախագահը հանդես կգա ծրագրային ելույթով. «ելույթը կլինի հիմնականում այն մասին, որ Հայաստանում պետք է ձևավորվեն նորմալ քաղաքական գործընթացներ և հայաստանում պետք է քաղաքականությամբ զբաղվեն միայն քաղաքական գործիչները»:
Սահմանադրական փոփոխությունների հարց ՀՀԿ ԳՄ նիստում չի քննարկվել:










































