Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն վերականգնվել է վնասվածքից: Այս մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի թվիթերյան էջը:
Պորտուգալացի ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հունվարի 15-ին՝ Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ գավաթային խաղում (2:2): Նա ստիպված էր խաղադաշտից հեռանալ 59-րդ րոպեին: Պեպեն աջ ազդրի մկանների վնասվածք էր ստացել:
«Ռեալ»-ի հաջորդ մրցակիցը «Դեպորտիվո»-ն է: Խաղը կայանալու է փետրվարի 14-ին՝ Լա Լիգայի շրջանակներում:








































