«Սոտբիս» աճուրդի տունը վաճառքի կհանի «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի նկարը, որի հեղինակն է ճապոնացի արվեստագետ Տակաշի Մուրակամին:
Մեսսիի նկարն աճուրդի կհանվի այսօր, Լոնդոնում: Ստացված գումարով կատալոնական ակումբը մտադիր է բարձրացնել երեխաների կրթամակարդակը Բանգլադեշում, Ինդոնեզիայում և Նեպալում:
«Սոտբիս»-ի նախնական գնահատականներով, նկարը կվաճառվի շուրջ 400 հազար ֆունտով: Այդ մասին հայտնում է Marca-ն:










































