ԵՄ ֆինանսների նախարարները չեն կարողացել Հունաստանի հետ համաձայնության հասնել վարկային ծրագրի շարունակման շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Եվրախմբում բանակցությունները կշարունակվեն փետրվարի 16-ին։
Վարկատուների հետ Հունաստանի ընթացիկ համաձայնագրի ժամկետը լրանում է փետրվարի 28-ին։ Հունական իշխանություններն ակնկալում են մինչև օգոստոսի վերջ ժամանակավոր պայմանագիր կնքել, որով երկրին ֆինանսական օգնություն կտրամադրվի առանց խիստ տնտեսման միջոցառումների պարտադրման։









































