Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման զուգահեռներ է անցկացրել իր խաղընկեր Քրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի միջև:
«Մեսսին և Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստներ են: Սակայն մեզ համար Քրիշտիանուն լավագույնն է աշխարհում:
«Բարսելոնա»-ն հզոր թիմ է: Մենք պատրաստ ենք մրցակցել և հաղթանակ տանել առաջիկա հանդիպմանը»,- իսպանական լրատվամիջոցները մեջբերում են Բենզեմայի խոսքերը:







































