ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վավերացման նախագիծը: Այնտեղ ասվում է, որ ԴԱԻՇ-ը (Իրաքի և Շամի իսլամական պետություն) «լուրջ սպառնալիք» է ներկայացնում: Այս մասին գրում է Associated Press-ը` վկայակոչելով աղբյուրին:
Փաստաթղթում հատկապես նշվում է իսլամիստական խմբավորման դեմ պայքարի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը:










































