Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ դիմակայության երկրորդ խաղում «Լացիո»-ն «Ստադիո Օլիմպիկո»-ում ընդունել էր «Յուվենթուս»-ին:
Առաջին խաղում թիմերը մեկական գնդակ էին փոխանակել, ինչը չնչին առավելություն էր տալիս «Լացիո»-ին: Չնայած, հռոմեական թիմը կարողացավ առաջինը հասնել հաջողության:
Այդ հաշիվը պահպանվեց մինչև 90-րդ րոպե: Մրցավարը ավելացրեց 6 րոպե, ու այդ 6 րոպեում էլ եղավ ամենահետաքրքիրը: Նախ Արթուրո Վիդալը կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն «ծեր սենյորա»-ի հույսերը կարճ տևեցին: Ընդամենը հաշված վայրկյաններ անց Ֆլոկարին գլխի հարվածով գնդակն ուղարկեց ցանցը:
«Լացիո» – «Յուվենթուս»՝ 2:1
Գոլերը՝ Ա.Գոնսալես, 52՛, Ֆլոկարի, 90՛ – Վիդալ, 90՛
Lazio 2-1 Juventus (Coppa Italia) by 2013fasthighlights








































