Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի կիսապաշտպան Մարկո Ռոյսի նոր պայմանագրի մասին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Ուրախ ենք, որ Ռոյսը մնացել է մեզ հետ: Մեզ համար դա կարևոր իրադարձություն է: Ուրախ եմ, որ նա ստացավ այն, ինչ ցանկանում էր:
Չէինք կասկածում, որ նա կընտրի «Բորուսիա»-ն: Երեկ հանդերձարանում նրան ծափողջույներով են դիմավորել:
Այժմ մենք պետք է ծափողջույններով դիմավորենք նրան «Մայնց»-ի դեմ խաղից հետո»,- հայտարարել է գերմանացի մասնագետը:








































