«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Մարիո Բալոտելիի՝ «Միլան» տեղափոխության մասին:
«Մենք ընդամենը երկու օր ունենք, որ փորձենք նրան փոխարինող գտնել: Այս պահին դժվար է լավ խաղացող գտնել: Սա հեշտ չէ, քանի որ ես կորցրել եմ լավ հարձակվողի, իսկ առջևում դեռ 14 շատ կարևոր խաղ կա:
Բայց Մարիոյի համար շատ կարևոր էր Իտալիա վերադառնալը, իր ընտանիքի կողքին լինելն ու «Միլան»-ի կազմում խաղալը:
Մեզ համար դժվար է, քանի որ մենք սիրում էինք նրան թե՛ որպես ֆուտբոլիստի, թե՛ որպես մարդու: Մենք նրա հետ շատ բանի ենք հասել՝ դարձել ենք երկրի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր: Պարզ է, որ մենք մի փոքր տխուր ենք:
Հուսով եմ՝ Մարիոն կբարելավի իր խաղն ու ցույց կտա, որ կարող է լինել Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկը: Բայց դրա համար նրան հարկավոր է շատ աշխատել ու շարունակել աճել:
Կարծում եմ՝ նա կկարոտի ինձ ու լրագրողներին: Գիտեմ, որ Ձեզ համար նա շատ կարևոր էր», – Մանչինիի խոսքերն է մեջբերում BBC-ն:









































