«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իտալացի մասնագետը հեռանա մադրիդյան ակումբից, վերոգրյալ թիմերը կպայքարեն նրա հետ պայմանագիր ստորագրելու համար:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ եթե իտալացի մասնագետն ընթացիկ մրցաշրջանում տիտղոս չնվաճի, Ֆլորենտինո Պերեսը պաշտոնանկ է անելու նրան:
Լա Լիգայի 22-րդ տուրից հետո «Ռեալ»-ը 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու «Բարսելոնա»-ին գերազանցում է 1 միավորով:
Թիմը դուրս է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում մրցակիցը «Շալկե»-ն է:










































