«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ թիմի հարձակվող Ուեյն Ռունին որոշ ժամանակ չի իրացնի 11մետրանոց հարվածները:
Նման որոշման պատճառն այն է, որ վերջերս Անգլիայի Գավաթի 3-րդ ռաունդի շրջանակներում «Վեսթ Հեմ»-ի դեմ կայացած հանդիպման ժամանակ Ռունին 10-րդ անգամ չկարողացավ իրացնել «կարմիր սատանաներ»-ի 11 մետրանոցը:
Այսուհետ Ֆերգյուսոնը 11 մետրանոցները կվստահի Ռայան Գիգզին:
«Ճիշտն ասած, կարծում եմ, որ Ռայանը 11 մետրանոց հարվածներ իրացնող լավագույն ֆուտբոլիստն է: Ազնիվ կլինի Ուեյնին որոշ դադար տրամադրել՝ հաշվի առնելով վերջին վրիպումներ: Անկասկած, հետագայում նա կրկին կկատարի իր պարտականությունները»,- Ֆերգյուսոնին մեջբերում է Goal.com-ը:








































