Կալիֆոռնիայի համալսարանի SETI հետազոտական կենտրոնի մասնագետները նոր փորձ կձեռնարկեն՝ տիեզերական քաղաքակրթությունների հետ կապ հաստատելու համար: Այս մասին գրում է TASS-ը:
Ինչպես հաղորդել են կենտրոնի մասնագետները համաշխարհային ԶԼՄ-ներին, ծրագիրը, որ շուտով պետք է վերջնականապես հաստատվի, ենթադրում է հատուկ էլեկտրոնային ուղերձի հղում այն տիեզերական օբյեկտներին, որտեղ կարող են գտնվել մարդու կյանքի հետ համեմատելի ձևեր:
Նրանց խոսքերով՝ որոնումների գոտին կլինի Երկրից 20 լուսնային տարվա կամ 190 տրիլիոն կմ հեռավորության վրա:
«Ես չեմ բացառում, որ տիեզերքում կան բազմաթիվ քաղաքակրթություններ, սակայն եթե դրանցից ոչ մեկն արտաքին աշխարհին իրենց գոյության մասին ազդանշան չի հաղորդում, ապա ոչ ոք երբեք ոչինչ չի լսի»,- հայտարարել է հետազոտական կենտրոնի ղեկավարներից Դևիդ Բլեքը:









































