«Փետրվարի 8-ին՝ ժամը մոտ 22:00-ին, Դոնեցկում տեղի է ունեցել զինամթերքի պահեստի պայթյուն: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ դրա բոցը երևացել է մի քանի կիլոմետրից, ինչը վկայում է ահաբեկիչների զինամթերքի մեծ կուտակման, հետևաբար նաև գրոհի նախապատրաստման մասին: Դեռևս հայտնի չէ՝ ինչպիսի հանգամանքներում է տեղի ունեցել պայթյունը, բայց այն հաստատ ոչնչացրել է հանցագործների ծրագրերը»,- ասվում է «Ազով»-ի ֆեյսբուքյան
հաղորդագրությունում, որը մեջբերել է Korrespondent.net կայքը:
Պայթյունի մասին տեղեկությունը հաստատել են նաև գրոհայինները:
«Հենց նոր Դոնբասում ալիք առաջացավ: Ինչ-որ բան ուժգին որոտաց, արևելյան ծայրամասում պայթյունի ալիքից պատուհանները ճաքեցին»,- ասվում է սոցցանցում գրոհայինների հաղորդագրությունում:
«Մի քանի ժամ առաջ շատ լավ գործել է մեր հրետանին՝ ընդդեմ ռուսական ահաբեկչական BM 21-ի և դրանց հարող BK ավտոմեքենաների կուտակումների: Նախնական տեղեկությամբ՝ ոչնչացվել են թշնամու 20 «Գրադ», 30 BK ավտոմեքենա, մոտ 200 ահաբեկիչ: Պայթյունը Դոնեցկում խուճապ է առաջացրել»,- ասել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Դմիտրի Յարոշը:








































