Իտալական «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը կրկին հայտարարել է, որ թիմի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին մոտ ժամանակներս չի լքի թիմը:
«Ես արդեն բանակցել եմ այն ակումբների հետ, որոնք մեզ են դիմել Կավանիի տեղափոխության նպատակով: Կավանին չի վաճառվում: Այդ հարցում ես անդրդվելի եմ:
Չգիտեմ՝ ակումբներից որևէ մեկը կարող է վճարել հրաժարագինը և վճարել Կավանիի նշած աշխատավարձը, թե ոչ»,- հայտարարել է դե Լաուրենտիսը:








































