Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ ինքը և իրանցի ժողովուրդը աջակցում են Արևմուտքի հետ փոխզիջմանը երկրի միջուկային ծրագրի հարցում:
«Ես կողմ եմ բանակցությունների շարունակմանը և հստակ համաձայնագրի ձեռքբերմանը»,- ասվում է Խամենեիի պաշտոնական հայտարարությունում, որը տարածել է IRNA գործակալությունը:
Միևնույն ժամանակ Խամենեին հավելել է, որ ինքը գերադասում է համաձայնություն չկնքել, քան ստորագրել «վատ համաձայնագիր»:








































