Լեհ թենիսիստուհի Մարտա Դոմախովսկան որոշել է կոմպենսացնել մարզական անհաջողություններն այլ բնագավառում: Թենիսիստուհին լուսանկարվել է Playboy ամսագրի լեհական տարբերակի շապիկի համար:
Ներկայումս 27-ամյա Դոմախովսկան զբաղեցնում է WTA վարկանիշային աղյուսակի 230-րդ հորիզոնականը: Նրա նվաճումների գագաթնակետը գրանցվել է 2006 թվականին, երբ թենիսիստուհին զբաղեցրել է 37-րդ տեղը:









































