Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան վստահություն է հայտնել, որ իր հաճախորդը կգերազանցի Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային ռեկորդը: 30-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին: Նրա տրանսֆերի դիմաց «արքայական ակումբ»-ը 94 մլն եվրո է վճարել:
«Պոլը կարող է վեց ակումբներից մեկը տեղափոխվել` «Ռեալ», «Բարսելոնա», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Բավարիա» կամ ՊՍԺ: Եթե ամռանը մենք զգանք, որ պահը հասունացել է, Պոլը կհեռանա «Յուվենտուս»-ից: Ցանկացած այլ դեպքում նա կմնա: Մենք չենք շտապում և թուրինյան ակումբը լքելու հատուկ նպատակ չունենք:
Կարող եմ ասել միայն, որ Պոգբան կգերազանցի Ռոնալդուի տրանսֆերային ռեկորդը: Պոլի տրանսֆերը պետք է ավելի թանկ վաճառվի, քան Ռոնալդուի, որի դիմաց «Ռեալ»-ը 94 մլն եվրո է վճարել»,- Telefoot-ը մեջբերում է Մինո Ռայոլայի խոսքերը:






































