Dom.goodhouse.com կայքը ներկայացնում է Գինեսի ռեկորդների գրքում հայտնված 7 աստղերին:
Ջենիֆեր Լուորենսն ամենաեկամտաբեր մարտաֆիլմերի հերոսուհին է: Նա դարձել է ամենաշատը վճարվող և ամենաազդեցիկ դերասանուհիներից մեկը, հայտնվել ամենագեղեցիկների և սեքսուալների թվում:

Շակիրան ամենաշատն է Like-եր հավաքել Facebook-ում: Երգչուհին FB-ում ամենահանրաճանաչը դարձավ, երբ 100-միլիոներորդ երկրպագուն հավանեց նրա էջը:

Բեյոնսեն հայտնվել է Գինեսի գրքում որպես iTunes-ում ամենաշատը վաճառվող ալբոմի հեղինակ:

Մայլի Սայրուսը համացանցում ամենահանրաճանաչ փոփ աստղն է: Մայլին իմիջի փոփոխության սուպերաստղ է դառնում: Բացի այդ նա նաև սկանդալների սիրահար է:

Քեթի Փերին ունի Twitter-ում ամենամեծ հետևորդների թիվը։

Metallica-ն միակ խումբն է, որը ելույթ է ունեցել բոլոր 7 աշխարհամասերում մեկ տարվա ընթացքում:

Ռոբերտ Դաունին առաջինն է ունեցել 1 մլն հետևորդ Twitter-ում: Նրա էջը հավանել է 2.64 մլն մարդ:








































