Այսօր՝ հունվարի 29-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևան քաղաքում: Ժամը 11:10-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Փափազյան 16 շենքի բնակարաններից մեկում մահացած կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված շենք են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Տեղում են եղել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչներն ու ՀՀ Արտակարգ իրավիճակների նախախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբը:
shamshyan.com-ը հայտնում է, որ Արաբկիրի ոստկանության օպերատիվ խումբը նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է մահացած 56-ամյա Լ.Գ.-ի դին:
Ոստիկաններին նրա մայրը հայտնել է, որ աղջիկը խոհանոցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Մայրը հայտնել է նաև, որ ինքը և ինքնասպանություն գործածի որդին հարևան սենյակում քնած են եղել:
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:









































