Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ հունվարյան տրանսֆերային պատուհանը պետք է չեղյալ համարել:
«Ամբողջ Եվրոպայում երբեք այսքան ցածր ակտիվություն չէր գրանցվել: Հիմնականում ոչինչ տեղի չունեցավ: Սա խոսում է այն մասին, որ ֆինանսական ֆեյր-փլեյն ազդեցություն է գործում: Այդ է վկայում նաև նախորդ տարիների փորձը:
Սա ևս մեկ անգամ հաստատում է տեսակետը, որ հունվարի տրանսֆերային պատուհանը պետք է չեղյալ համարել ու մրցաշրջանը խաղալ նույն կազմով` չխախտելով ամբողջականությունը:
Եթե սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ֆուտբոլիստը չի հայտնվում մեկնարկային կազմում, անմիջապես սկսում է մտածել, որ կարող է հեռանալ հունվարին»,- Վենգերի խոսքերը մեջբերում է «զինագործներ»-ի պաշտոնական կայքը:










































