Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը ցանկանում է մասնակցել «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է The Telegraph-ը:
«Նա շատ է ցանկանում խաղալ և կարծում է, որ կարող է անտեսել բժիշկներին: Ես դեռ վերջնական որոշում չեմ կայացրել, սակայն չեմ կարող որոշումներ ընդունել առանց բժիշկների խորհրդի:
Թիմն ունի ֆուտբոլիստներ, ովքեր ի զորու են փոխարինել հզոր չիլիացուն»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը:








































