Իրանի «Ֆորդու» միջուկային օբյեկտում տեղի ունեցած պայթյունի մասին ԶԼՄ-ների տեղեկություններն ԱՄՆ-ը արժանահավատ չի համարում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին,- գրում է RIA Novostin-ն:
Ավելի վաղ ամերկյան WorldNetDaily (WND) կայքը, հղում անելով ենթադրաբար իրանական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Համիդրեզու Զակերիին, տեղեկություն է հրապարկել, թե համալիրի մոտ 240 աշխատակից հողի տակ թաղված են մնացել ուժեղ պայթյունի հետևանքով, որը երկուշաբթի օրը որոտացել է իրանական ստորգետնյա «Ֆորդու» միջուկային օբյեկտում:
Կայքը հայտնել է, որ պայթյունը, իբր, տեղի է ունեցել տեղական ժամանակով 11.30-ին մոտ 100 մ խորության վրա:
«Մենք չենք կարծում, թե այդ տեղեկություններն արժանի են վստահության»,- ասել է Քարնին:
Ավելի վաղ պայթյունի մասին տեղեկությունը հերքել էր Իրանի ատոմայի էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալ Սեյեդ Շամսեդդին Բարբրուդին:
ԱՄՆ-ը և Արևմուտքի մի շարք այլ երկրներ Իրանին կասկածում նե միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ: Ավելի վաղ Իրանը հերքում էր, թե ուրանը հարստացնում է մինչև 20%, և հայտարարում էր, որ «Ֆորդու»-ում աշխատանքների նպատակը բացառապես վառելիքի քանակի ավելացումն է:









































