Snapchat բջջային հավելվածը դարձել է Մադոննայի տեսահոլովակի պրեմիերային հարթակ։ Այս մասին հայտնում է Mashable պորտալը։
Մադոննայի Living for Love-ը Snapchat մեսենջերի Discover tab ընդլայնած մեդիահարթակում է հայտնվել հինգշաբթի։ Այն կարող է գրավիչ դառնալ նոր տեսանյութերի, թրեյլերների համար։
Նշենք, որ երաժշտական տեսահոլովակների պրեմիերաներով ավելի վաղ հանդես են եկել Facebook և Twitter սոցցանցերը։
Տեսահոլովակի երգը Մադոննայի Rebel Heart ալբոմից է, որը կթողարկվի մարտի առաջին կեսին։








































