Copa del Sol-ի շրջանակներում «Շախտյոր»-ն իր երկրորդ հանդիպումն անցկացրեց մրցաշարում: Ուկրաինական թիմի մրցակիցն էր «Ռոսենբորգ»-ը:
Խաղը բավական ծանր ստացվեց երկու թիմերի համար: Չնայած ուկրաինական թիմը հաջողության հասնելու շատ հնարավորություններ էր ունենում, չէր կարողանում դիպուկ հարված կատարել: Այնուամենայնիվ, ինչպես ասում են, այսպիսի պահերին օգնության են գալիս տուգանային հարվածները: «Շախտյոր»-ի խաղացող Կոստային հաջողվեց 22 մետրից դիպուկ հարված կատարել ու հաջողություն բերել թիմին:
Հարկ է նշել, որ մի քանի հնարավորություն ունեցավ Հենրիխ Մխիթարյանը, սակայն նրան չհաջողվեց գոլ խփել: Հենրիխը մասնակցեց ամբողջ խաղին:
«Շախտյոր» – «Ռոսենբորգ»՝ 1:0
Գոլը՝ (79´) Կոստա:
Այսպիսով՝ «Շախտյոր»-ը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տանում Copa del Sol-ում:







































