Ավստրալիայի լողափերից մեկում սատկել է գաճաճ կաշալոտների ընտանիք՝ հաղորդում է ABC News-ը:
Կենդանիները՝ մայրն ու 2 փոքրիկները, հունվարի 27-ին հայտնաբերվել են Նոր Հարավային Ուելսի ավազներում:
Մասնագետների խոսքով՝ կաշալոտները փրկվելու շանս չեն ունեցել, քանի որ եղել են շատ թույլ:
Ծովային կաթնասունները կարող էին լողափին հայտնվել տրոպիկական ցիկլոնի հետևանքով առաջացած ուժեղ փոթորկի պատճառով, սակայն կատարվածի ստույգ պատճառները դեռ պարզված չեն:
AAP-ն հայտնում է, որ կենդանիները հայտնաբերվել են միմյանցից մոտ 2 կմ հեռավորության վրա:
Անասնաբույժներն ու բնության պահպանության կազմակերպության ներկայացուցիչները փորձել են պահպանել կաշալոտների կյանքը ու ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են անցել. կաթնասունները սատկել են: Մոտ օրերս սատկած կենդանիների մարմինները կենթարկվեն դիահերձման:









































