Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն դեռ հույս ունի, որ կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը: Ֆուտբոլիստը դեղին քարտ է ստացել «Սևիլիա»-ի դեմ խաղում: Դա նրա 5-րդ զգուշացումն էր:
Արդյունքում Մարսելոն զրկվել է Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում կայանալիք «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը մասնակցելու իրավունքից: Սակայն մադրիդյան ակումբում կարծում են, որ մւրցավարը սխալ է կոմնորոշվել այդ դրվագում և մտադիր են բողոքարկել Մարսելոյի դեղին քարտը:
Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-ի դեմ հանդիպումը կկայանա փետրվարի 7-ին:










































