Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի «Մայամի Յունայթեդ» ակումբը կարող է ժամանակավոր գրանցում ստանալ Ֆլորիդայի միջազգային համալսարանի մարզադաշտում: Այդ մասին հայտնում է Yahoo-ն:
Բեքհեմի նախագիծը 200 մլն դոլար է գնահատվում: Ակումբը նախատեսում է գործունեույունը սկսել 2016 թվականից: 35 հազար հանդիսատես տեղավորող մարզադաշտը նախատեսվում է կառուցել «Մայամի Հիթ» բասկետբոլային ակումբի արենայի մոտակայքում:
2013 թվականին Բեքհեմը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, Մադրդի «Ռեալ»-ում, «Միլան»-ում, «Լոս Անջելես Գելեքսի»-ում և ՊՍԺ-ում:









































