«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է «Նեյմարի գործ»-ի առնչությամբ իրեն հասցեագրված մեղադրանքը: Կատալոնական ակումբի նախագահը մեղադրվում է Նեյմարի տեղափոխության ժամանակ 2.8 մլն եվրո հարկ չվճարելու մեջ:.
«Մենք կշարունակենք ճիշտը խոսել: «Բարսելոնա»-ն որևէ վատ բան չի արել: Կարողացանք ձեռք բերել Նեյմարի տրանսֆերը իրավաբանների լավ աշխատանքի շնորհիվ:
Որոշ ակումբներ նույնպես հետաքրքրված էին տաղանդավոր բրազիլացու ծառայություններով և պատրաստ էին ավելի մեծ գումար վճարել նրա տրանսֆերի դիմաց: Նրանք չկարողացան հասնել իրենց նպատակին:
Չեմ ցանկանում ասել, որ այս ամենի հետևում «Ռեալ»-ն է, բայց Նեյմարի հայրն ասում էր մեզ, որ երկու առաջարկ ուներ, որից մեկը կատարել էր «Ռեալ»-ը: Նրանք ավելի մեծ գումար էին առաջարկում: Սակայն Նեյմարի տրանսֆերի արժեքը չի փոխվել: Մենք հիմա էլ ասում ենք, որ այն 57 մլն եվրո է կազմել»,- Marca-ն մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:
Հավելենք, որ փետրվարի 13-ին Բարտոմեուն պետք է դատարան ներկայանա:







































