Standart & Poor-ը 1.38 մլրդ դոլար տուգանք կվճարի` ռիսկային հիպոթեքային ներդրումների վարկանիշները գիտակցաբար բարձրացնելու համար: Այս մասին գրում է Associated Press-ը:
ԱՄՆ իշխանությունների կարծիքով` դա եղել է 2008-ի ֆինանսական ճգնաժամի խթաններից մեկը:
Standart & Poor-ը համաձայնություն է ձեռք բերել ԱՄՆ արդարադատության նախարարության և 19 նահանգների գլխավոր դատախազությունների հետ, ինչպես նաև Կոլումբիայի շրջանի հետ` 2004-2007-ին տրված վարկանիշների վերաբերյալ:









































