Բիլբաոյի «Ատլետիկ»-ի գլխավոր մարզիչ Մարչելո Բիելսան մեկնաբանել է Ֆերնանդո Լյորենտեի` «Յուվենթուս» տեղափոխությունը:
«Շատ ափսոս, որ Լյորենտեն լքում է «Ատլետիկ»-ը, չնայած ես գիտակցում էի դրա անխուսափելիությունը դեռևս օգոստոսին: Այլ ակումբ տեղափոխվելը Ֆերնանդոյի իրավունքն է, և մենք հաջողություն ենք մաղթում նրան աշխատանքի նոր վայրում:
Ես չեմ կասկածում, որ Ֆերնանդոն պրոֆեսիոնալ կմնա և ազնվորեն ու նվիրված կշարունակի իր ելույթներն «Ատլետիկ»-ում` մինչև պայմանագրի ժամկետի ավարտը»,- Marca պարբերականը մեջբերում է Բիելսայի խոսքերը:








































