Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական շտաբը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել նոր դարպասապահի իրավունքները:
«Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի և նրա օգնականների ցանկությունը պայմանավորված է թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի ձեռքի վնասվածքով, որի պատճառով նա կարող է շարքից դուրս մնալ շուրջ 3 ամիս:
Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում է «Օսասունա»-ի դարպասապահ Անդրես Ֆերնանդեսը, ով մինչև 2015 թվականը պայմանագիր ունի իր ակումբի հետ: Մոուրինյոյին գրավում է նաև «Սարագոսա»-ի դարպասապահ Ռոբերտո Գագոյի խաղը:
«Արքայական ակումբ»-ի ղեկավարները հետաքրքրված են նաև ՔՓՌ-ի դարպասապահ Ժուլիո Սեզարի և «Բորուսիա Մ»-ի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտենգենի ծառայություններով:









































