Իսպանական «Վիլյառեալ»-ի պաշտպան Գաբրիել Պաուլիստան կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ «զինագործներ»-ը պաշտպանի տրանսֆերի համար վճարելու են 12 մլն եվրո:
Նշվում է նաև, որ «Արսենալ»-ի երիտասարդ կիսապաշտպան Ժոել Քեմբելը վարձավճարով հանդես կգա «Վիլյառեալ»-ում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:






































