Թուրինի «Յուվենտուս»-ի ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններից, եթե 21-ամյա ֆրանսիացու տրանսֆերի դիմաց 100 մլն եվրո ստանա: Այդ մասին հայտնում է The Mirror-ը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` աշխարհի 2014 թվականի առաջնության լավագույն երիատասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթի»-ն, «Չելսի»-ն, ՊՍԺ-ն և «Բավարիա»-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան 24 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում, 7 գոլ խփել և գոլային երկու փոխանցում կատարել:







































