Եգիպտոսի իշխանությունները հաղորդում են, որ Ալեքսանդրիա քաղաքում գնդակահարվել է ցույցի մի մասնակից:
Ցույցը ընթացել է ազգային շարժման չորրորդ տարելիցի կապակցությամբ, որի արդյունքում տապալվել էր նախագահ Հոսնի Մուբարաքը՝ հաղորդում է BBC-ն:
Իսլամական ընդդիմությունը նշում է տարելիցը ցույցերով՝ ուղղված ներկայիս իշխանությունների դեմ:
Կահիրեում և այլ քաղաքներում ուժեղացվել են անվտանգության միջոցները:
Ոստիկանությունը նաև հաղորդում է, որ երկու մարդ զոհվել է Կահիրեից հյուսիս գտնվող բնակավայրում ռումբ տեղադրելու փորձ կատարելիս:
Լուրեր են ստացվում Եգիպտոսի այլ քաղաքներում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ:










































