«Բարսելոնա»-ի մարզիչ Ժորդի Ռոուրան մեկնաբանել է «Մալագա»-ի դեմ հանդիպման ելքը ու խոսել է Լեո Մեսսիի մասին:
«Բարդ դիմակայություն էր: «Մալագա»-ն հավասարեցրեց հաշիվը, իսկ մեզ հաղթանակ էր պետք: Կարծում եմ՝ այս հաղթանակը բոլորի շնորհքն է: Մենք այսօր ավելի շատ շանսեր ունեինք, քան մրցակիցը:
Խաղադաշտի որակը շատ վատն էր, բայց ոչինչ անել չէինք կարող: Դժվար էր երկու թիմերի համար էլ: Մեսսիի վիճա՞կը: Նա պարզապես ծանրաբեռնել է մկանը: Լուրջ բան չկա», – Ռոուրայի խոսքերն է մեջբերում AS-ը:








































