Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ «արքյական ակումբ»-ում դեռ զգացվում է նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքը:
«Ես հիանալի գիտեմ Մոուրինյոյի մեթոդաբանությունը: Նրա աշխատանքի ոճը նման է իմ ոճին: Ժոզեն մեծ ուշադրություն է դարձնում գնդակով մարզումների վրա:
«Ռեալ»-ը գլխավորելուց հետո Մոուրինյոյի մասին որևէ վատ բան չեմ լսել: Չգիտեմ, թե ինչն է դարձել թիմից նրա հեռանալու պատճառը»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:








































