«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելին դիմել է ակումբի ղեկավարությանը իրեն վարձավճարով «Յուվենթուս» բաց թողնելու խնդրանքով:
Սակայն անգլիական ակումբի ղեկավարությունը մերժել է իտալացի ֆուտբոլիստի խնդրանքը, հայտնում է La Gazzetta dello Sport-ի թղթակից Տանկերդի Պալմերին՝ հղում կատարելով Sky Italy-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Սիթի»-ն հրաժարվել էր նաև «Միլան»-ի առաջարկից, քանի որ չէր բավարարվել նրա ֆինանսական պահանջը:









































