Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է թիմի նպատակների մասին, տեղեկացնում է GianlucaDiMarzio.com-ը:
«Մրցաշրջանի ավարտին դեռ շատ կա: Ներկա պահին մենք մտածում ենք միայն առաջիկա հանդիպման մասին: Իտալիայի առաջնությունը շատ դժվար է:
Իտալիայում ավելի շատ ուշադրություն են դարձնում մարտավարության վրա: Մենք հիանալի ակումբ ունենք: Թուրինը հիանալի քաղաք է ֆուտբոլիստի համար»,- հայտարարել է Պոգբան:









































