Բենղազիում տեղակայված Լիբիա-TV հեռուստաալիքը դարձել է երբևէ ամենաարագ բացված հեռուստաալիքը: Դրա մտահղացումն առաջացել է ընդամենը 11 օր առաջ, իսկ դրա մասին հայտարարվել է միայն այսօր` ելնելով անվտանգության նպատակահարամարությունից: Այդ հեռուստաալիքի համար անձնակազմը հավաքվել է ողջ աշխարհից:
Լիբիա-TV-ի կենտրոնատեղին գտնվում է Քաթարի մայրաքաղաք Դոհայում` «Al-Jazeera-ի տուն» կոչվող շենքում: Չի հրապարակվում նաև ալիքի գլխավոր խմբագրի անունը` նույնպես ելնելով անվտանգության խնդիրներից: Նա հայտնի է Օ. և Մ. անվանատառերով:
Հեռուստաալիքը եթեր է հեռարձակվում օրական 16 ժամ: Շատ աշխատակիցներ նշում են, որ այն վիճակը, որ տիրում է հեռուստաալիքում, իսկական խառնաշփոթ է: Ալիքը բացելու որոշումը կայացվել է մարտի 19-ին, երբ Լիբիայում սպանվել է Al-Jazeera հեռուստաալիքի լրագրող Ալի հասան Ալ-Ջաբերը: Պարզ է դարձել նաև, որ հեուստաալիքի ողջ տեխնիկական բազան տրամադրել է Al-Jazeera հեռուստաալիքը:








































