Ինչպես տեղեկացնում է esporte.uol.com.br կայքը, «Միլան»-ից «Կորինտիանս» տեղափոխված բրազիլացի Պատոն նորամուտը թիմում նշելու է փետրվարին:
Այժմ խաղացողը ֆիզիկական պատրաստություն է հավաքում: Բրազիլացին դեռևս լիովին չի ապաքինվել «Միլան»-ում ստացած վնասվածքից:
«Կորինտիանս»-ի առաջատարներից Խոսե Պաոլո Գերերոն նախապատրաստվում է խաղադաշտ դուրս գալ հունվարի 30-ին կայանալիք «Մոգի Մարիմ» – «Կորինտիանս» հանիպմանը:









































