Իրանի Հայկական ասոցիացիան ցուցահանդես է կազմակերպել Թեհրանում՝ ցուցադրելու նշանավոր իրանահայերի ստեղծած արվեստի գործերը, որոնք տեղ են գտել ցուցահանդեսի տարբեր բաժիններում՝ լուսանկարչության, գեղանկարչության, երաժշտության, գծանկարչության, ավանդական հագուստի, կինոյի, թատրոնի, քանդակագործության, գրականության և պոեզիայի: Այս մասին հայտնում է Press TV-ն:
Այս ցուցահանդեսը հայերին հնարավորություն է տալիս օտարերկրացիներին ներկայացնել իրենց արվեստագետներին, որոնք ազդեցիկ դեր են ունեցել իրանական արվեստում:
Հայկական արվեստի հետքն ակնհայտ է երկրի արվեստի տարբեր ճյուղերում: Օրինակ՝ իրանական առաջին՝ «Աբին և Ռաբի» (1929թ.) համր ֆիլմի ռեժիսորը ծագումով հայ Հովհաննես Օհանյանն էր: Մեծ է հայերի ներդրումը գեղանկարչության, լուսանկարչության և երաժշտության ոլորտներում:
Նշենք, որ ներկայում Իրանում 130 հազար հայ է բնակվում:









































