Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժուան Լապորտան ևս մեկ անգամ քննադատել է կատալոնյան թիմի ներկայիս ղեկավարությանը:
Լապորտայի կարծիքով՝ Գվարդիոլան ղեկավարության պատճառով է հեռացել ակումբից:
«Ակումբի ներկայիս ղեկավարության վերաբերմունքը թիմի հանդեպ հանգեցրեց նրան, որ Գվարդիոլան իրեն հոգնած ու տանջված զգաց: Օրինակ՝ երբ «Բարսելոնա»-ի խաղացողներին մեղադրում էին արգելված խթանիչներ օգտագործելու մեջ, ակումբի ղեկավարությունը չմիջամտեց ու համապատասխան միջոցառումներ չձեռնարկեց: Գործը մնաց մարզչին: Բայց և այնպես նա և ֆուտբոլիստները պետք է լինեին նման հարցերից բավական հեռու: Այնպես որ կարծում եմ՝ նա Մոուրինյոյի պատճառով չի հեռացել «Բարսելոնա»-ից. դա ուղղակի հասարակական կարծիք է»,- ասել է Լապորտան:







































