Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Մանոլո Սանչիսն իր կարծիքն է արտահայտել Անխել դի Մարիայի՝ ընթացիկ մրցաշրջանում ցույց տված խաղի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն քննադատել էր արգենտինացուն՝ նշելով, որ սկսած այն պահից, երբ նա սկսեց ավելի բարձր վարձատրվել՝ ցույց է տալիս վատ ֆուտբոլ: «Վալենսիա»-ի դեմ խաղից հետո Դի Մարիան հայտարարեց, որ իր ցույց տված խաղով փակեց որոշ մարդկանց բերանը:
«Դի Մարիան ընթացիկ մրցաշրջանում չի խաղում այնքան լավ ֆուտբոլ, որքան անցած խաղարկությունում: Ապա նա ցույց տվեց շատ լավ խաղ. սա վառ ապացույցն է, որ հարկավոր էր նրան արթնացնել: Կարծում եմ՝ «Վալենսիա»-ի դեմ խաղը նրա օգտին էր»,- ասել է Սանչիսը:










































