Լանա Դել Ռեյը դարձել է Madame Figaro ամսագրի նոր համարի հերոսուհին և մասնակցել 60-ականների ռոմանտիկայով ոգեշնչված ֆոտոշարքին: Լուսանկարները հրապարակել է բլոգեր elleni-ն:
Պարբերականի էջերից Լանան ընթերցողին է նայում իրեն բնորոշ քնքուշ հայացքով, իսկ հարցազրույցում խոսում է ոչ միայն երգչուհու իր հաջող կարիերայի, այլ նաև այլ կարևոր զբաղմունքների մասին, օրինակ՝ բարեգործության:
Դել Ռեյը պատմել է, որ արդեն մի քանի տարի է՝ զբաղվում է անտունների, բուժվող թմրամոլների օգնության ֆոնդով: Նա խոստովանել է.
«Ես ուզում եմ դառնալ Անջելինա Ջոլիի նման: Ես համամիտ եմ նրա հետ, որ հայտնիությունը ոչինչ է ինքն իրենով, բայց այն կարող է օգտագործվել օգուտ ստանալու համար, օրինակ՝ գումար հավաքելու:
Հիմա ես քիչ եմ կարողանում զբաղվել ֆոնդով, բայց անցյալ տարվա հուլիսին երկու կենտրոն ենք բացել՝ մեկը Լոս Անջելեսում, մյուսը՝ Նյու Յորքում, նաև կայուն զարգացման և Էկո-նորարարության հարցերով զբաղվող կազմակերպություն ենք ստեղծել: Ալբոմների վաճառքն ամեն ինչ լիովին այլ մակարդակի վրա է դնում»:









































